ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Դուք երեք տարի սպասել եք նրան, ինչ Բագրատ Սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում

Դուք երեք տարի սպասել եք նրան, ինչ Բագրատ Սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում
30.05.2024 | 20:54

Ի՞նչ է անում Բագրատ Սրբազանը:

Ջարդում է Ոստիկանապետությունը:

Ձևավորում է լայն հանրային կոնսոլիդացիա:

Մեկուսացնում իշխանությանը իշխանական լծակներից:

Պերմանենտ կասկած ներարկում իշխանական շրջանակներում հենց իշխանության ամրության վերաբերյալ:

Դուք շուրջ երեք տարի սպասել եք քաղաքական առաջնորդության և քաղաքական առաջարկի: Ընդամենը երեք շաբաթ է, որ ունեք և առաջնորդություն և առաջարկ, որը սիստեմատիկ և վիրաբուժական ճշտությամբ քանդում է իշխանական համակարգը: Քանդում է համբերատար և փոքր հաղթանակներով՝ առանց ձախողման:

Դուք երեք տարի սպասել եք նրան, ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ